Ֆրանսիացի մարմնավաճառները կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում կիրառվող կարանտինային սահմանափակումներից խիստ տուժածների թվում են: Նրանց անհրաժեշտ է կառավարության աջակցությունը և ֆինանսական օգնություն: Այս մասին ասված է Fédération Parapluie Rouge կազմակերպության հաղորդագրության մեջ, որից հատվածներ է ներկայացրել ՌԻԱ Նովոստին:

Բողոքարկման մեջ արտահայտված նախաձեռնությունների շարքում առաջարկ կա մարմնավաճառների համար հաստատել նվազագույն եկամուտ կարանտինի ժամանակահատվածի համար: Առաջարկվում է նաև ազատել մարմնավաճառներին կարանտինը խախտելու համար տուգանք վճարելուց:

«Հակառակ դեպքում, մարմնավաճառները ստիպված կլինեն շարունակել աշխատել՝ վտանգելով իրենց և հաճախորդների առողջությունը», – նախազգուշացրել է կազմակերպությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիդեռլանդների հայտնի Կարմիր լապտերների փողոցի մարմնավաճառները գործազուրկ են մնացել կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Հասարակաց տները ժամանակավորապես փակվել են իշխանությունների որոշմամբ: Այժմ ոլորտի ներկայացուցիչները որոշել են կազմակերպել բազմակողմանի միջոցառումներ, որպեսզի գումար հավաքեն՝ ճգնաժամից առավել տուժած գործընկերներին աջակցելու համար: