Կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Չինաստանի Ուհան քաղաքում հանվել են երկրից դուրս գալու սահմանափակումները:

Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը: Քաղաքից դուրս գալու սահմանափակումները հանվել են ապրիլի 8-ին տեղի ժամանակով 00:00-ին: Արդյունքում կվերագործարկվի տրանսպորտային համակարգը, որը կապում է Ուհանը մյուս շրջանների հետ:

«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուս են եկել քաղաքից սահմանափակումը հանելուց հետո: Մասնավորապես, նշվում է, որ սահմանափակումները հանելու առաջին իսկ ժամերին 65 հազար մարդ է դուրս եկել: Նրանք հիմնականում օգտվել են գնացքից և օդանավերից: