Ճանապարհների պահպանման և սպասարկման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում (ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը) ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացնում է ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ։ Մասնավորապես, կատարվում են փոսային նորոգման, ճաքալցման, կողնակների լրացման, հարթեցման և վերականգնման, կողային առուների մաքրման, կահավորման, անվտանգության էլեմենտների վերականգնման, նշագծման, ճանապարհների ծածկի, մայթերի, վաքերի աղբից մաքրման աշխատանքներ: Գործընթացն ապահովում է ճանապարհներով բնականոն երթևեկությունը:

Այս օրերին կապալառու կազմակերպությունները նշված աշխատանքները կազմակերպում են՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները։