«Аэрофлот» ավիաընկերությունը դադարեցրել է չեղարկված չվերթների տոմսերի փոխհատուցման կարգը, իսկ փոխադրողի համակարգը տեխնիկապես թույլ չի տալիս հարկադիր կերպով գումարի վերադարձ իրականացնել, գրում է Ведомости-ն՝ հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (АТОР) մամուլի ծառայությանը: Ավիաընկերությունը դեռ չի հստակեցրել փոփոխությունների իրականացման եղանակները, հավելում է ATOR-ը: Անցած շաբաթ հաճախորդները դեռ կարող էին ձևակերպել չեղարկված չվերթների տոմսերի վերադարձը և ավիաընկերությունից ստանալ իրենց գումարը: Ըստ АТОР-ի՝ ավիաընկերությունը փաստացի կասեցրել է սպառողների հանդեպ իր պարտավորությունների կատարումը՝ այդ մասին պաշտոնապես չհայտարարելով: Ավելի վաղ նման միջոցառումների մասին հայտարարել էր «Победа» լոուքոսթերը, որը 100%-ով հանդիսանում է «Аэрофлот»-ի դուստր ձեռնարկությունը։