«ՏՄՊՊ հանձնաժողովը կասեցրել է կայացվելիք բոլոր նիստերը՝ ելնելով արտակարգ դրության ռեժիմից և հանրային առողջության պահպանման անհրաժեշտությունից: Դադարեցվել է նաև «Յուքոմ» և «Բիլայն» ընկերությունների համակենտրոնացման գործընթացը»,- այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նա նշեց, որ ուսումնասիրման գործընթացը չի ավարտվել, ըստ այդմ՝ համակենտրոնացումը թույլ տալու կամ թույլ չտալու որոշում չի կայացվել։

«Հանձնաժողովն այս պահին չունի որևէ դիրքորոշում, և վարույթն սկսվելուն պես՝ գործընթացը կշարունակենք։ «Յուքոմ»-ում տեղի ունեցած երեկվա իրադարձությունը որևէ կապ չունի հանձնաժողովի որոշման հետ»,-ասաց Գևորգյանը։