ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրեց կորոնավիրուսի վարակման ընդհանուր պատկերը Հայաստանում։ Վարչապետը հայտնեց, որ Հայաստանում այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվելու 977հաստատված դեպք: «Նախորդ օրվանից մինչեւ այս պահը 30 նոր դեպք ենք ունեցել: Այս պահին մեր ակտիվ դեպքերը, երբ հիվանդները գտնվում են հիվանդանոցներում, մոտ 750-ի կարգի է: Այս պահի դրությամբ ունենք 13 մահ: Մահացած քաղաքացիների միջին տարիքը 76,2 է, իսկ հիվանդների միջին տարիքը 42: Այս վիճակագրությունը նույնպես հաստատուիմ է, որ կորոնավիրուսը առանձնապես վտանգավոր է բարձր տարիքի մեր քաղաքացիների համար»,-հայտնել է վարչապետը: