Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել Սուրբ Թոմասի հիվանդանոցի բժիշկներին, որոնք կորոնավիրուսից բուժել են նրան, հաղորդում է BBC News-ը։

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքից պալատ տեղափոխվելուց հետ իր առաջին հանրային հայտարարության ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետն արտահայտել էր իր զգացմունքները խոսքերով․ «Բառերը չեն հերիքի նրանց երախտիքս հայտնելու համար։ Ես պարտական եմ նրանց կյանքով»։

Հիշեցնենք, որ 55-ամյա Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսով հոսպիտալացվել էր անցած կիրակի, իսկ երկուշաբթի տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Հինգշաբթի նրան տեղափոխել էին պալատ, որից հետո հայտնի էր դարձել, որ նա արդեն կարողանում է կարճ հեռավորություն քայլել։