Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են երկու տղամարդու՝ զենքով: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ձերբակալվածներից մեկի զենքը եղել է լիցքավորված:

Տղամարդիկ ձերբակալվել են գնացքից դուրս գալիս՝ օդանավակայան ժամանելիս: Մինչ այդ իրավապահ մարմիններին հաղորդել են այն մասին, որ գնացքի ուղևորներից ինչ-որ մեկը լիցքավորել է հրաձգային զենք:

Նիդեռլանդների իրավապահ մարմինները հետաքննություն են նախաձեռնել: