Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդել է, որ բելառուսները մահանում են ոչ թե կորոնավիրուսային վարակից, այլ քրոնիկ հիվանդություններից, որոնք զարգանում են կորոնավիրուսի ֆոնի վրա: «Մարդիկ վախենում են: Ուստի ես ուզում եմ ասել հետևյալը. մեր երկրում ոչ մի մարդ չի մահացել կորոնավիրուսից: Ոչ ոք: Նրանք մահացել են իրենց ունեցած քրոնիկ հիվանդություններիից»։ Նա ասել է, որ մահվան պատճառներն են սրտանոթային անբավարարությունը, շնչառական թոքային անբավարարությունը, շաքարային դիաբետը և ախտորոշումները, որոնք «հնարավոր չէ նույնիսկ ախտորոշել»: Ըստ Լուկաշենկոյի՝ կորոնավիրուսը «մթնոլորտ է, որում զարգանում են նրանց քրոնիկ հիվանդությունները»: «Մեր երկրում կորոնավիրուսից ոչ ոք չի մահանա: Ես դա հրապարակայնորեն հայտարարում եմ: Սա իմ համոզմունքն է, որը հիմնված է ոչ միայն անցած տարիների վերլուծության վրա: Մենք արդեն ունենք նաև այս տարվա փորձը: Մենք արդեն գտել ենք դեղամիջոցների համակցություններ մարդկանց փրկելու համար: Հետևաբար, մենք ոչ թե յուրաքանչյուր անձի համար կպայքարենք, այլ կռիվ կմղենք: Եվ եթե այդ մարդը չհրաժարվի մեր օգնությունից, նա, իհարկե, կապաքինվի»,- խոստացել է Լուկաշենկոն: