«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 13-ին զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երեւան-Էջմիածին մայրուղում: Ոստիկանները կանգնեցրել են գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր ավտոմեքենան, որն ուղեւորվելիս է եղել Երեւան: Հարցին, թե ուր է գնում, գեներալի դուստրը պատասխանել է՝ Երեւան, շան կեր գնելու: Ոստիկաններից մեկը զարմացել է՝ ինչ է, Էջմիածնում շան կեր չկա՞: Գեներալի դուստրն էլ պատասխանել է՝ իմ շունն Էջմիածնի կերը չի ուտում: Ի վերջո, ոստիկանները թույլ չեն տվել գուրման շան տիրոջը Երեւան գնալ, ու նա ստիպված վերադարձել է Էջմիածին: Թե դուստրերից որն է եղել՝ Այծեմնիկը, Արփենիկը, թե դատավոր Նաիրա Գրիգորյանը, լուրը մեզ փոխանցող քաղաքացին չգիտեր: «Դժվար դատավորը եղած լինի: Բայց կարամ ասեմ, որ ավտոն ջիպ էր»,- ասաց նա: Մանվել Գրիգորյանի մամուլի հետ կապն ապահովող, ԵԿՄ նախկին խոսնակ Վարդան Վարդանյանն էլ չգիտեր, թե եղե՞լ է արդյոք նման միջադեպ: «Պարոն Գրիգորյանը երեք աղջիկ ունի, բոլորն էլ շատ շներ ունեն, կփորձեմ պարզել»,- ասաց նա: Հետո էլ ասաց՝ չկարողացա պարզել: Ոստիկանության հասարակության եւ լրատվության վարչությունից պատասխանեցին, որ հազարավոր մարդիկ են գնում-գալիս Էջմիածնի ճանապարհով. «Ի՞նչ իմանանք, ով ում աղջիկն ա, ով ում տեգոր կինը»:
Առաջարկում ենք նաև
11/10/18 09:42
Մանվել Գրիգորյանի ճակատագիրը որոշված է. «Հրապարակ»
21/08/18 09:52
Մարդիկ որոշել են Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից հանել իրենց երեխաներին. «Հրապարակ»
30/01/24 09:20
«Հրապարակ». Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ
27/07/22 17:26
Մանվել Գրիգորյանի ժառանգներից կբռնագանձվի 28 անշարժ գույք, 16 տրանսպորտային միջոց, 668 մլն դրամ
23/12/21 13:30
Ոստիկանները պատ են կազմել Փարաքարի համայնքապետարանի դիմաց՝ թույլ չտալով Վոլոդյա Գրիգորյանի մուտքը կառույց
15/11/21 11:06
Նոյեմբերի 19-ին Արշալույս գյուղի եղբայրական պանթեոնում տեղի կունենա Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցը
29/08/21 17:06
«Շնորհավոր ինձ, որ ունեմ քեզ․․․ 16 տարվա իմ երջանկություն»․ Դիանա Գրիգորյանի շնորհավորանքը դստերը
20/01/21 14:50
Հակառակը՝ գեներալի շիրիմը դարձել է ուխտատեղի․ Նազիկ Ամիրյանը հերքում է Մանվել Գրիգորյանի գերեզմանը քանդելու լուրերը
Ամենադիտված
Լրահոս
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
08:00
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով
12:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն
09:50
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»
09:41
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»
08:45
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
08:05
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»