ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1159–ի (ապրիլի 15-ի դրությամբ՝ 1111)։ Ապաքինվել է ևս 61 մարդ, ընդհանուր՝ 358 (ապրիլի 15-ի դրությամբ՝ 297)։ Փաստացի բուժում է ստանում 783 պացիենտ։ Գրանցվել է մահվան 18 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 9632 թեստ։