Ոստիկանության 8 աշխատակից կա, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

«Նաեւ ոստիկանության այդ ծառայողների շրջապատն է մեկուսացված։ Ինչպես առողջապահության նախարարությունն է իրականացնում իր բժշկական հետաքննությունը, նույն կերպ մենք փորձում ենք շփման շրջանակին մեկուսացնել, դրանից հետո նաեւ ստուգման ենթարկել, որպեսզի այս համավարակը իր տարածումը չգտնի ոստիկանության ստորաբաժանումներում»,- ասել է նա։