Ղազախստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

«Տեղեկացնում ենք, որ Ղազախստանի Հանրապետության նախագահն ապրիլի 14-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ ՂՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությունը գործելու է մինչև մայիսի 1-ը՝ ժամը 07։00-ը՝ ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3eu0OJ5

ՂՀ տարածք մուտք գործելու վերաբերյալ ներկայիս սահմանափակումները օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար շարունակելու են գործել մինչև արտակարգ դրության ավարտը։
Նուր-Սուլթան քաղաքում գործող կարանտինը շարունակվելու է մինչև արտակարգ դրության ավարտը։
ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը մարտի 15-ին հանդես էր եկել սահմանափակումների մասին հայտարարությամբ։

ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը, ի լրումն մարտի 19-ի իր հայտարարությանը և հաշվի առնելով ՂՀ տարածքում մինչև մայիսի 1-ը հայտարարված արտակարգ դրությունը, Նուր-Սուլթան քաղաքում հայտարարված կարանտինը և ՀՀ քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը, հայտնում է, որ մինչև մայիսի 1-ը ՂՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես շարունակելու են իրականացվել միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով:

Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։

Ղազախստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում ստեղծված պայմաններում և այս ժամանակահատվածում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում հետևել Ղազախստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար իշխանությունների կողմից տրվող հրահանգներին և իրականացվող միջոցառումներին։

ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով»: