Իրանում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմել է 79 494 մարդ։ Մահացությունների թիվը 4958 է։ Այս մասին հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարի խորհրդական Ալիռեզա Վահաբզադեն։ Վերջին մեկ օրում հայտնաբերվել է 1499 նոր վարակակիր։ Վերջին մեկ օրում գրանցվել է 89 մահացության դեպք։ Ապաքինվածների թիվը կազմում է 54064 մարդ։