Այսօր Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց համայնքի ղեկավար Վարդան Պապյանը: Նա նշեց, որ դեպքը հաստատվել է երեկ երեկոյան. «Կորոնավիրուսը հաստատվել է 58-ամյա տղամարդու մոտ, ով ունի նաև երկկողմանի թոքաբոր բ»: Պապյանի տեղեկացմամբ՝ հայտնի չէ, թե քաղաքացին ումից և երբ է վարակվել. «Այս պահին նա հիվանդանոցում է: Ընտանիքի անդամներն ու շփման շրջանակը՝ մեկուսացված, բայց պատկերացում չունենք, թե ումից կարող է վարակված լինել: Նա մեզ մոտ է ապրել, Երևան քաղաքի հետ շփում չի ունեցել»: