Շիրակի Անի խոշորացված համայնքում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 8 նոր դեպք. համայնքում վարակակիր է 18-ը: Նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետի փոխանցմամբ՝ հիվանդանոցի ավելի քան 50 աշխատակից ինքնամեկուսացված է, իսկ 40 անձինք, որոնք շփում են ունեցել, գտնվում են մեկուսացման մեջ: Թեստերի ախտորոշման դրական արդյունքով բոլոր հիվանդները գտնվում են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում: Մարզպետը նշել է, որ աշխատանք է տարվում բնակավայրում տեղաշարժի սահմանափակման հարցի որոշման ուղղությամբ. «Այստեղ կա մեկ խնդիր. ճանապարհն անցնում է Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերի միջով, փորձելու ենք միջանցքը չփակելով մտածել գործիքներ, որոնցով հնարավոր կլինի վերահսկել տեղաշարժը»:f