Իսպանիայում երեխաները տանն են մարտի 14-ից խիստ սահմանափակումների շրջանակում, որոնք մտցվել էին երկրում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հաղորդում է BBC News-ը։

Այժմ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մտադիր է չեղարկել սահմանափակումները ապրիլի 27-ից, որպեսզի երեխաները կարողանան «փոքր-ինչ մաքուր օդ շնչել»։

Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլոն, որն ունի մանկահասակ երեխաներ, այս շաբաթ դիմել է կատավարություն խնդրանքով թույլ տալ երեխաներին փողոց դուրս գալ։

Շաբաթ երեկոյան ճեպազրույցի ժամանակ Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրն ապրել է պանդեմիայի ամենադաժան փուլն եւ կարողացել զսպել դրա գրոհը։

Ընդ որում՝ նրա խոսքով՝ խորհրդարանը կերկարացնի երկրում կարանտինը մինչեւ մայիսի 9-ը, քանի որ ձեռքբերված առաջնթացը բավարար չէ, եւ այն չափազանց փխրուն է։

Իսպանիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով ավելի քան 20 000 մահ եւ շուրջ 200 000 վարակման դեպք։