Թաիլանդում 3 օր շարունակ կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել: Վերջին մեկ օրում երկրում գրանցվել է վարակի 47 նոր դեպք:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնի լրատավական ծառայությունը:

Երկրում ընդհանուր վարակվածների թիվը 2 հազար 792 է, մահացածներինը՝ 47: Այս ընթացքում ապաքինվել է 1995 մարդ: Պատասխանատուները նշում են, որ ապաքինվածների մեծ թիվը նշանակում է, որ բուժհաստատություններում ազատվում են մեծ թվով տեղեր: Վերջին օրերին նկատվում է նոր դեպքերի կտրուկ նվազում: Նշվում է, որ կան շրջաններ, որտեղ վերջին 28 օրվա ընթացքում նոր դեպք չի գրանցվել: