Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի թեստավորման ևս 35 նմուշառում է իրականացվել։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

 

«Օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի թեստավորման շուրջ 35 նմուշառում է իրականացվել, որոնք հետազոտության նպատակով ուղարկվելու են ՀՀ: Թեստավորման արդյունքները պարզ կլինեն վաղը»,- նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից 2-ն արդեն բուժվել են: