Թուրքիայում ապրիլի 20-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 123 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։ Նախարարը գրառման մեջ նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 39․703 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․674 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 123 դեպք, ապաքինվել է ևս 1454 մարդ։Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, մինչև այսօր համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 13․430 հիվանդ։ 1․909 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։Այսպիսով, վերջին տվյալների համաձայն, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 90.980 հաստատված դեպք և մահվան 2․140 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 673․980-ի։