Իրանում կորոնավիրուսի պատճառով բանտերից ազատ են արձակել արտերկրի ավելի քան հազար քաղաքացիների։ Այդ մասին հայտնում է Mizan Online գործակալությունը՝ հղում կատարելով երկրի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Հոլամհոսեյն Էսմաիլիին։

«Ազատ արձակելով հարյուր հազար բանտարկվածների՝ մենք նաև ազատել ենք արտերկրի ավելի քան հազար քաղաքացիների»,- ընդգծել է Էսմաիլին։

Նշվում է, որ խոսքը այն ազատազրկվածների մասին է, որոնք լուրջ հանցագործություն չկատարած լինելու շնորհիվ չեն սպառնում հասարակության համար:

Ապրիլի 21-ի դրությամբ Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի հաստատված 83,5 հազար դեպք, մահացել է 5.2 հազար մարդ: