«Մարդկությունը շուտով կկանգնի աստվածաշնչյան սովի» առաջ, եթե մենք չձեռնարկենք շտապ միջոցներ սննդի անվտանգությունն ապահովելու համար, ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար (ԴՀԾ) Դեյվիդ Բիզլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը անցկացվել է վիդեոկոնֆերանսի ձևաչափով: «Ես պետք է նախազգուշացնեմ ձեզ, որ եթե հիմա գործողություններ չձեռնարկեք, ապա մենք կարող ենք ընդամենը մի քանի ամսում բախվել իսկապես «Աստվածաշնչյան սովի»», - ասել է նա: Բեյզլին հավելել է, որ բոլոր երկրները շտապ պետք է լուծեն պարենային անվտանգության խնդիրները: Նրա խոսքով՝ կորոնավիրուսային վարակի պանդեմիայի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով միլիոնավոր մարդիկ կարող են հայտնվել սովի եզրին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՄԱԿ-ի ՊՀԾ-ն COVID-19 համաճարակի պատճառով կանխատեսում է աշխարհում քաղցած մարդկանց թվի աճ: Ըստ կազմակերպության՝ արդեն 2020 թվականին մոլորակի քաղցող բնակիչների թիվը կարող է կրկնապատկվել և հասնել 265 միլիոն մարդու: