Լիտվայի կառավարությունը 100 հազար եվրո գումարի չափով բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը։

«Լիտվան շարունակում է կանգնած մնալ իր Արևելյան գործընկերների կողքին։ Լիտվայի կառավարությունը որոշել է 100 հազար եվրո հատկացնել' լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների ձեռքբերման և դրանք որպես մարդասիրական օգնություն Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային փոխանցելու նպատակով, որը կուղղվի COVID-19-ի դեմ պայքարին»,- գրել է Լինկևիչիուսը։

#Lithuania