Կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին շատերին հնարավորություն տրվեց վերանայելու իրենց առաջնահերթությունները և նոր հայացք նետել շրջապատի մարդկանց: Չգիտես ինչու, մեզ համար հաճախ ավելի հեշտ է գնահատել այն, ինչ մենք հանկարծակի կորցնում ենք, քան այն, ինչ միշտ կա:

Բայց միայն մարդիկ չէ, որ այս ծանր ժամանակներում հանգստություն են որոնում:

Ավստրալացի լուսանկարիչ Տոբիաս Բաումգերտները վերջերս հրապարակեց երկու պինգվինների լուսանկար, որոնք նայում էին Մելբուրնի լույսերին:

Ահա ինչ է գրում  Թաբիասը․

«Նման ժամանակներում նրանք, ովքեր կարող են լինել իրենց սիրելիների կողքին, իսկապես երջանիկ են: Ես ֆիքսեցի այս պահը մոտ մեկ տարի առաջ: Մելբուրնին նայող ժայռի վրա գտնվող այս երկու փոքր պինգվինները մի քանի ժամ կանգնած էին այնտեղ՝ մեկի թևը մյուսի թևի տակ պահելով և դիտելով շողշողացող քաղաքի լույսերն ու օվկիանոսին:

Կամավորը պատմեց ինձ, որ սպիտակամորթը տարեց կին է, որը կորցրել է զույգին, ինչպես ձախ կողմի որձը: Այդ ժամանակվանից ի վեր նրանք պարբերաբար հանդիպում են և մխիթարում միմյանց՝ դիտելով մոտակա քաղաքի պարային լույսերին:

Ես ամբողջ երեք գիշեր անցկացրի այս պինգվինի հետ, նախքան ինձ հաջողվեց այս նկարը ֆիքսել: Ես ոչ լուսավորություն օգտագործելու հնարավորություն ունեի, ոչ էլ թույլտվություն, և փոքրիկ պինգվիններն անընդհատ շարժվում էին, իրար թևերը քսում միմյանց մեջքին և մաքրում միմյանց փետուրները, ուստի այդ պահը բռնելը շատ դժվար էր, բայց վերջում կարողացա գրավել այս հիանալի պահը: Հուսով եմ, որ նա կուրախացնի ձեզ նույնքան, որքան ինձ»:

Նրանց միջին բարձրությունը ընդամենը 33 սմ է:

Նրանք ապրում են Հարավային Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ափերին, ինչպես նաև մոտակա կղզիներում: