Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 578 հազար 275-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 179 հազարը: Ապաքինվել է 704 հազար 921 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 819 հազար 175 հաստատված դեպք կա:

Այստեղ մահացածների թիվը 45 հազար 343 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 208 հազար 389 է: Այստեղ մեկ օրում 4 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը 21 հազար 717 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 183 հազար 957 է:

Վարակից մահացել է 24 հազար 648 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է.

եվրոպական այդ երկրում գրանցվել է 158 հազար 050 հաստատված դեպք, մահացել է 20 հազար 796 մարդ:

Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 148 հազար 746 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 102 մարդ:

Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 129 հազար 044 հաստատված դեպք: Մահերը 17 հազար 337-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 95 հազար 591-ի, մահացածներինը՝ 2 հազար 259-ի:

Չինաստանին շրջանցել է Իրանը: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 85 հազար 996: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 ազար 391 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 788 ընդհանուր, 30՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 57 հազար 999 է: Մեկ օրում 5 հազար 236 նոր դեպք է գրանցվել: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 513-ի: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 43 հազար 592 է, Բելգիայում 41 հազար 889 է, Կանադայում՝ 38 հազար 422, Նիդերլանդներում՝ 34 հազար 842 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 411 դեպք կա, մահացել է 5 մարդ:

Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 7 հազար 755 է, մահացածներինը՝ 46: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 7 հազար 141, վարակի հետևանքով մահացել է 10-ը: Եգիպտոսում 3 հազար 490 հաստատված դեպք կա, մահացել է 264 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 2248-ի, մահացածներինը՝ 13-ի: Իրաքում գրանցվել է 1 602 վարակվածության, 83 մահվան դեպքով: Լիբանանում կա 682 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 22: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 42-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: