Անցած 24 ժամերի ընթացքում Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 578 նոր դեպք, գրում է Regnum-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսի 7 170 դեպք, մահացել է 187 մարդ, ապաքինվել՝ 504 հիվանդ։ 4 862 մարդ ստանում է ամբուլատոր բուժում, այդ թվում 431 երեխա և 1 245 բուժաշխատող։