Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ինքնակամ համաձայնել է աշխատավարձի կրճատմանը:

Այս մասին գրում է AS-ը: Էնրիկեն խնդրել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիային 25տոկոսով կրճատել իր աշխատավարձը կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում: Մարզչի աշխատավարձը կազմում է 1,5 միլիոն եվրո: Ֆեդերացիան այժմ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, քանի որ չեղարկվել են բոլոր ընկերական հանդիպումները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանական բարձրագույն լիգայի, ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի և Իսպանիայի սպորտի խորհրդի քննարկման արդյունքում են եկել այս եզրակացությանը: Հիմնական շարժառիթը լիգան ավարտին հասցնելու համար եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: