Ապրիլի 24-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1596-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից ապաքինվել է 728 քաղաքացի, փաստացի բուժվում է 841-ը:

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 մարդ։