«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի նախօրեին Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում մասնակցել է մոմովառության՝ ի հիշատակ 1.5 միլիոն անմեղ զոհերի: Խորհրդանշական արարողությանը մասնակցել են նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ վառվել է 105 մոմ: Վերջին՝ 105-րդ մոմը վառել է Գագիկ Ծառուկյանը: Ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար հնչել է աղոթք առ Աստված: