Չինաստանի Ուհան քաղաքում, որը դարձավ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման կիզակետը, ապաքինվել է վերջին ծանր հիվանդը, ում մոտ ախտորոշվել էր COVID-19: Այս մասին հաղորդել է չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իշխանություններին:

Ծանր վիճակում գտնվող հիվանդներ այլևս չկան ո՛չ Ուհանում, ո՛չ էլ Հուբեյ նահանգում, ճեպազրույցի ժամանակ ասել է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի խոսնակ Մի Ֆենգը:

Նա նաև ասել է, որ չեն հայտնաբերվել ոչ վարակի նոր դեպքեր, ոչ էլ վերջին օրերի ընթացքում կորոնավիրուսով կասկածելի հիվանդներ: