Չինաստանի Ուհան քաղաքում՝ կորոնավիրուսի էպիկենտրոնում, COVID-19-ով վարակված բոլոր քաղաքացիները բուժվել են: Այս մասին հայտարարել է Առողջապահության հարցերով պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը:

«Շնորհիվ Ուհանի բժիշկների ու նրանց ամբողջ երկրից օգնության շտապող բուժաշխատողների ջանքերի՝ ապրիլի 26-ի դրությամբ Ուհանի հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված զրո պացիենտ կա»,- ասել է Մի Ֆենը:

Ուհանում վարակվել էր 50333 մարդ, մահացել՝ 3869 մարդ: