Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուս է հաստատվել 6361 պացիենտի մոտ, այս մասին տեղեկացնում է օպերատիվ շտաբը: Դեպքերը հաստատվել են 83 մարզում, դրանց 45,9%-ը հիվանդության կլինիկական դրսևորումներ չեն ունեցել: Մեկ օրում գրանցվել է մահվան 66 դեպք:
Մեկ օրում բուժվածների թիվը 517 է: Այսօրվա դրությամբ՝ երկրում արձանագրվել է վարակվածության 80949 դեպք:
Ամբողջ ընթացքում մահացել է 747, բուժվել՝ 6767 հիվանդ: