Հայաստանի տարածքում ապրիլի 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ, ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի և 27-ի ցերեկը կբարձրանա 7-9 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում ապրիլի 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ, ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-17 մ/վրկ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: