Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 6 հազար 198-ով՝ դառնալով 87 հազար 147:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Այսպիսով, Ռուսաստանը վարակակիրների թվով շրջանցեց վարակի ծագման երկիր հանդիսացող Չինաստանին:

«Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 6 հազար 198 նոր դեպք: Դեպքերը գրանցվել են երկրի 84 ռեգիոնում: Նոր դեպքերի թվում 2 հազար 693-ի մոտ նախանշաններ չեն եղել»,-ասվում է հաղորդագրության մեջ: