Խորհրդարանն այսօր քննարկում է 2020թ.-ի բյուջեի նախագծում փոփոխությունները, որոնք ենթադրում են 150 միլիարդ դրամ արտաքին պարտքի ներգրավում՝ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացման նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փորձում է հնարավորինս հանրամատչելի ներկայացնել նախագիծը, սակայն Ազգային ժողովում կան պատգամավորներ, որ թվերի ու մասնագիտական տերմինալոգիայի օգտագործման հետևանքով ոչինչ չեն հասկանում: Նման իրավիճակ ստեղծվեց, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Ջանջուղազյանին խնդրեց առանց թվերի և տերմիների բացատրել նախագիծը և տալ քաղաքական պատասխան:

Վաղարշակ Հակոբյան:

...Հասկանալի, առանց մասնագիտական տերմինալոգիայի կարճ ասեք' սա համավարակով պայմանավորված, համավարակի պատճառով և համավարակի ընթացքում կիրառվող փոփոխություն է, ես ճի՞շտ եմ հասկացել:

Ատոմ Ջանջուղազյան:- 100%-ով:

Ֆինանսների նախարարի կատակից հետո օգնության հասավ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և փորձեց փրկել իրավիճակը:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում