«Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատակազմի շրջանում հաստատվել են կորոնավիրուսի վարակման դեպքեր: Նրանք մեկուսացված են, իսկ բժշկական կենտրոնը շարունակում է բնականոն աշխատել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Բ/Կ մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը: Նա դժվարացավ նշել, թե քանիսն են հիվանդները՝ ասելով, որ նմանատիպ տեղեկատվության չի տիրապետում:  Մեր այն հարցին, թե պարզվել է արդեն վարակի աղբյուրը, խոսնակը պատասխանեց. «Օրվա ընթացքում հիվանդանոց բազմաթիվ մարդիկ են գալիս՝ հիվանդներ և նրանց հարազատները: Քիչ հավանական է, որ աշխատակազմը մի հիվանդից վարակվեր»:  Հիշեցնենք, որ Բ/Կ-ի բուժքույրերից մեկը Արարատի մարզի Աբովյան գյուղի բնակիչ է: Վերջինս վարակել է իր ընտանիքի անդամներին և վիրուսը տարածվել է գյուղում: