Թուրքիայում նախօրեին նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է 2 400 մարդ, մահացել՝ 90-ը։ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 114 հազար հաստատված դեպք, մահացել է 2 992 հիվանդ։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջանը։ Նախօրեին ապաքինվել է 5 018 պացիենտ, ընդհանուր թիվը՝ 38 809։