Ապրիլի 29-ին՝ ժամը 16:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մոսկովյան և Բայրոն փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Նարեկ Ղ., ծնված 1995 թ.), «BMW 335» (վարորդ՝ Արթուր Ա., ծնված 1995 թ.) և «Mercedes C» մակնիշների (վարորդ՝ Արման Շ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Նարեկ Ղ.-ն և Արթուր Ա.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները իրականացրել են հերթապահություն: