Վիլնյուսը ռեստորաններին առաջարկում է թեթև հարթակներ տեղադրել քաղաքի հանրային տարածքներում, որպեսզի դրանք կարողանան ավելի շուտ վերականգնել իրենց աշխատանքը։

Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Վիլնյուսն առաջարկել է ռեստորանների և սրճարանների տերերին «ամառային հարթակներ» տեղադրել քաղաքի 18 հանրային տարածքներում։ Սա կօգնի ռեստորանային գործին ավելի շուտ վերսկսել աշխատանքը կարանտինից հետո, միևնույն ժամանակ նվազեցնելով կորոնավիրուսի տարածման հավանականությունը՝ շնորհիվ սոցիալական հեռավորության և բաց տարածքի։

Այս շաբաթ Լիտվայում սկսել են վերականգնել աշխատանքները գրեթե բոլոր խանութները, վարսավիրանոցները, ինչպես նաև հանրային սննդի հաստատությունները, որոնք ամառային տարածքներ ունեն։ Ընդ որում, սեղանիկների միջև պետք է առնվազն 2 մետր հեռավորություն պահպանվի։