Ապրիլի 30-ին, ժամը 16:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի վերելակի հորանում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը:

Տարհանվել են շենքի 60 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին, մարվել՝ 17:31-ին: Վերելակի հորանում այրվել է մոտ 10 քմ աղբ: