ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի քոլեջներում 2020-2012 ուսումնական տարում ուսուցումը կլինի և՛ անվճար, և՛ վճարովի։ Այս մասին Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք պետք է հասցնենք իրականացնել այդ օրենսդրական նախաձեռնությունը, նախատեսում ենք նաև հասցնել բաշխել տեղերը։ Երկրում հայտարարված արտակարգ պայմաններում պետք է կարողանանք դա անել»,- նշեց Հարությունյանը։