Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ մարդկանց մոտ հակամարմինների առկայությունը չի նշանակում, որ նրանք պաշտպանված են նոր տեսակի COVID-19- ով կրկակի վարակվելուց: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանում ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը նշել է, որ կազմակերպությունը որևէ տվյալ չունի մարդու մոտ հակամարմինների առկայության դեպքում կորոնավիրուսով նորից վարակվելու հնարավորության բացակայության մասին:

Նա նշել է, որ հակամարմինները նույնպես հնարավոր է՝ չպաշտպանեն մարմինը վարակից նույնիսկ կորոնավիրուսի մուտացիայի բացակայության դեպքում:

«Մենք չգիտենք, թե որքանով հակամարմինները, որոնք զարգանում են վիրուսի հետ շփման արդյունքում, հետագայում կպաշտպանեն վարակվելուց», – ասել է Վույնովիչը: