ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, վիրահատության կենթարկվի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

Նա նշեց, որ Քոչարյանի առողջական վիճակը կայուն է, դրական դինամիկա կա. «Հետազոտությունների հիմնական մասն արվել է, բայց դեռևս վերջնականորեն ավարտված չեն: Նախավիրահատական շրջանում դեղորայքային կոնսերվատիվ բուժում է ստանում վիրահատության պատրաստվելու նպատակով: Ամենայն հավանականությամբ անհրաժեշտություն կլինի վիրահատելու, բայց դա կախված է կոնսերվատիվ բուժման արդյունավետությունից: Թե ինչ ծավալի վիրահատություն կիրականացնենք՝ կորոշվի վիրահատության ընթացքում: Պարոն նախագահի տրամադրությունը այդ ամենը հաղթահարելու՝ մարտական է, համոզված է, որ վերջնականապես կհաղթահարի առողջական բոլոր խնդիրները»,- նշեց նա:

Չարչյանն ասաց, որ մի քան օրից հնարավոր է վիրահատություն իրականացնել, սակայն չասաց, թե կոնկրետ ինչ վիրահատության մասին է խոսքը՝ համարելով՝ անձնական գաղտնիք է:

Նշենք՝ Ռոբերտ Քոչարյանը 4-րդ օրն է ինչ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Սոնա Հարությունյան