Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, կորոնավիրուսից բուժվելուց հետո, հիվանդներին օգնելու համար դարձել են պլազմային դոնորներ: Այս մասին նրանք հայտնել են իրենց Instagram-յան էջերում:

Հենքսը պլազմայով տոպրակի լուսանկար է հրապարակել, որը նա հանձնել է անցած շաբաթ, իսկ Ուիլսոնն էլ մեկ այլ լուսանկար է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես է նա արյուն հանձնում հակամարմինների առկայությունը ստուգելու համար: