Սեփականատերը մահացել է մեքենան գնելուց անմիջապես հետո, և վերջինս գրեթե ամբողջ ժամանակ կանգնած է եղել ավտոտնակում։ԱՄՆ –ում գտնվել է ևս մեկ «ժամանակի պարկուճ». հազվագյուտ 1970 թ. արտադրության Plymouth Cuda Muscle car՝ նվազագույն վազքով: Մեքենայի վազքն ընդամենը 138 կիլոմետր (86 մղոն) է։ Գրեթե ամբողջ ժամանակ այն անշարժ կանգնած է եղել ավտոտնակում:

Առաջին սեփականատերը ավտոմեքենան գնել է 1970-ին՝ կենսաթոշակի անցնելու առթիվ: Տղամարդը հույս ուներ, որ ի վերջո կկարողանա սրտի ուզածի չափ «մայրուղիներում թրև գալ», ուստի խնդրեց վաճառողին՝ մեքենան հավաքել ամենաարդյունավետ՝ V8 շարժիչով, և դրան համապատասխան լավագույն ընթացամասերով:

Դժբախտաբար, տղամարդուն բախտ վիճակվեց ընդամենը մի քանի անգամ ղեկին նստել. նա մահացավ մեքենան գնելու տարում։ Մեքենան վերցրեց այրին, բայց շուտով նա էլ մահացավ, և մեքենան մնաց ավտոտնակում կանգնած:

Մեքենան պահպանվել է գործարանային կազմաձևով, բոլոր մասերը գործարանային են: Այս պլիմուտն ինքնին բավական հազվադեպ է հանդիպում, և այդ մակնիշի նոր մեքենա գտնելը հսկայական հարստություն է:

Մեքենայի հետ հայտնաբերվել են բոլոր փաստաթղթերը, ըստ որոնց, այն Կուդա մոդելի վերջին օրինակներից է: Շարժիչի խցիկում տեղադրված է 426 Hemi շարժիչ`425 ձիաուժ հզորությամբ, ունի ավտոմատ փոխանցման համակարգ:

 

Նույնիսկ առանց վերականգնման աշխատանքների, մեքենայի արժեքը բավական բարձր է. նվազագույն վազք ունեցող, ամբողջովին օրիգինալ «մկանային մեքենան» կարելի է վաճառել 1.2 միլիոն դոլարով: