Իրանում կորոնավիրուսով վարակվածության արձանագրված դեպքերի թիվը մոտ է 100 հազարին՝ ասել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը:

«Դեպքերի թիվը մոտ է 100 հազարիմ: Անցյալ օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1323 նոր դեպք: Այս տվյալների հիման վրա վարակվածների թիվն աճել է մինչև 99.970», – ասել է նա IRINN- ի եթերում:

Իրանում վերջին երեք օրվա ընթացքում երկարատև անկումից հայտնաբերված վարակակիրների թիվը կրկին սկսել է բարձրանալ. եթե մայիսի 2-ին եղել է մոտ 800 դեպք, ապա մայիսի 4-ին հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 1223-ի: