ԱԺ դահլիճի մուտքի մոտ ձեռնոց ու դիմակ ստանալու այս խստացումների իմաստը ո՞րն է. եթե մարդ կա հիվանդ, ասենք թող չգան, կամ բոլորս գնանք թեստ հանձնենք: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում հարց բարձրացևրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նկատելով, որ նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ոչ դիմակ ունի, ոչ ձեռնոց:

«Ինչի համար է այս խստացումը: Ձեռնոց են տվել, շորերս կեղտոտեցին այդ ձեռնոցները»,-ասաց նա:

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Աշխարհում, այդ թվում Հայաստանում կա այդպիսի մի նոր համաճարակ՝ կորոնավիրուսի հետ պայմանավորված:

Այնպես է ստացվել, որ ասում են՝ ձեռնոցներն ու դիմակները հավանականության որոշակի տոկոսով կարող են կանխել վարակի տարածումը: Տվյալ դեպքում կարող են կանխել վարակի փոխանցումը ԱԺ պատգամավորներին եւ հետագայում շղթայաբար նրանց ընտանքի անդամներին եւ այլն:
Հիմա ոչ մեկին ոչինչ չի պարտադրվում, դահլիճի մուտքի մոտ առաջարկվում է պատգամավորներին վերցնել դիմակ եւ ձեռնոց: կարող եք կրել, կարող եք ոչ:

Այո, կա կասկած, գուցե հիմնավոր կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է: Քանի դեռ հանգամանքները չեն պարզվել, բոլորս մի քիչ ավելի խստացված կերպով ենք ձեռնարկում կանխարգելիչ միջոցառումներ:

Ուզում եմ տեղեկացնել, որ ես արտակարգ դրություն մտցնելուց մի քանի օր հետո ասել եմ, որ այն բոլոր պատգամավորները, որոնք մտահոգություններ կունենան եւ կնախընտրեն չմասնակցել նիստերին, այդ բացակայությունները կհամարվեն հարգելի: Ես մինչեւ վերջին օրը գալու եմ աշխատանքի»: