«Ե՞րբ կլինեն ներդրումները». այս հարցի պատասխանին հայ հասարակությունը վաղուց է սպասվում: Այսօր Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավալի ակնարկ արեց: Պարզվում է' կառավարությանը առաջարկված կամ խոստացված ներդրումների մի մասը spam նամակներ են եղել:

Նշենք, որ ժամանակին նման spam նամակից էր ոգևորվել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և հայտարարում էր, որ մի գործարար ցանկանում է Հայաստանում կոկորդիլոսի գործարան բացել:

Ինչ վերաբերվում է Կոտայիք մարզում բացվելիք վերելակների արտադրամասին, Փաշինյանն ասաց. «Ես չեմ հիշում, որ ես այդպիսի հայտարարություն արած լինեմ»:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2019-ի ապրիլի 17-ին հայտարարել էր, որ առաջիկայում Կոտայքի մարզում կստեղծվի վերելակների գործարան։