Ֆրանսիայում մեկուսացումը մեծ թվով մարդկանց շրջանում հանգեցրել է քաշի ավելացման խնդրի: Երկրի 57 տոկոսից ավելին ավելորդ քաշ է ձեռք բերել, 29 տոկոսի դեպքում հակառակն է տեղի ունեցել՝ գրանցվել է քաշի կորուստ:

Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ ներկայացնելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի հետազոտության տվյալները:

Նշվում է, որ ֆիզիկական ակտիվության պակասը, սթրեսները, պարբերաբար սնվելը հանգեցրել է գիրացման: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ միջինը 2.5 կգ ավել քաշ են հավաքել: Այս ընթացքում ֆրանսիացիների մոտ ավելացել է շոկոլադի և թեթև ալկոհոլային խմիչքների պահանջարկը:

Ըստ հետազոտությունների՝ քաշի ավելցուկ գրանցվել է այն մարկանց մոտ, ովքեր մեծ ընտանիքներով են ապրում: Այդ երևույթը քիչ է վերաբերում այն մարդկանց, ովքեր միայնակ են ապրում: Հարցմանը մասնակցած քաղաքացիները նշել են, որ կարանտինի ռեժիմը հանելուց հետո հակված են վերադառնալու ավելի առողջ սննդակարգի: