Վարձատրության չափով Հայաստանում առաջին տեղում ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտն է։ Միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կազմում է 322 204 դրամ:

Հաջորդ տեղում տեղեկատվության և կապի ոլորտն է՝ 269 617 դրամ։

Սրան հաջորդում են հանքագործության (261 227 դրամ), էլեկտրականության, գազի, գոլորշու

և լավորակ օդի մատակարարման (157 814 դրամ) և շինարարության (146 576 դրամ) ոլորտները։

Ամենից ցածր վարձատրվում են մշակույթի, զվարճությունների և և հանգստի ոլորտների աշխատակիցները. միջին ամսական աշխատավարձը այստեղ կազմում է 67 173 դրամ:

Նշենք նաև, որ հանրապետությունում 2012 թվականին միջին ամսական աշխատավարձը կազմել է 121 342 դրամ, որը 5%-ով բարձր է 2011 թվականի ցուցանիշից։